Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԲՀԿ ՇՏԱԲԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

ԲՀԿ ՇՏԱԲԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
27.01.2012 | 00:00

Երեկ երեկոյան նախագահականում, Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել կոալիցիայի ընդլայնված նիստ` կոալիցիոն լիդերների, նախընտրական շտաբների ղեկավարների մասնակցությանբ։ ԲՀԿ-ից ներկա են եղել Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը, ինչն էլ նշանակում է, որ ԲՀԿ-ն այսուհետ շտաբի պետ ունի` ի դեմս քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի (հրաժարական կտա՞ նա իր պաշտոնից, ինչպես դա արեց Հովհաննես Արգամիչը, կարծում ենք` ոչ, ավելի շուտ, կգործի արձակուրդի ռեժիմը)։
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ընտրական ապագա ընթացակարգերին վերաբերող խնդիրներ` մեծամասնականին առնչվող բոլոր «պրելեստներով» ու «չպրելեստներով» հանդերձ, և Սերժ Սարգսյանն արտահայտել է բոլոր «պրելեստների» մասին իր բոլոր կարծիքները։
Հանդիպումը տևել է մեկ ժամ և կշարունակվի երկուշաբթի։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ